Տնտեսություն 

Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները 8,9 տոկոսով կրճատվել են անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ հասնելով 22,5 միլիոն տոննայի, իսկ գազի՝ 4,9 տոկոսով՝ հասնելով 16,066 միլիարդ խորհանարդ/մետրի:

Ադրբեջանական իշխանությունները մտադիր են այս տարի արդյունահանել 40 միլիոն տոնա նավթ և 29,5 միլիարդ խորհանարդ/մետր գազ:

Հարկ է նշել, որ 2016-ին Ադրբեջանն արդյունահանել է 41,3 միլիոն տոննա նավթ և 29,3 միլիարդ խորհանարդ/մետր գազ:

 

Նույն շարքից