Սպորտ 

Ծանրորդներն Ունիվերսիադա մեկնում են լուրջ նպատակներով. Փաշիկ Ալավերդյան

analitik.am

Այսօր ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի երեք ծանրորդներ՝  Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ) գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ միասին մեկնում են Թայվան: Նրանք մասնակցելու են 29-րդ ամառային ուսանողական խաղերին:

Մեկնելուց առաջ Փաշիկ Ալավերդյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ ծանրորդները երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ուկրաինայի Կամենեց-Պոդոլսկի քաղաքում: Մասնագետի խոսքերով, նախապատրաստական փուլը հաջող է անցել:

«Բնականաբար, տղաները մեկնում են շատ լուրջ նպատակներով: Միայն Անդրանիկ Կարապետյանը վնասվածքը դեռ լիովին չի ապաքինել, բայց դա նրան չի խանգարի նույնպես պայքարել բարձր տեղ զբաղեցնելու համար», - ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Նույն շարքից