Տնտեսություն 

«Ժառանգությունը» հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնելու օրինագիծ է ներկայացրել

analitik.am

Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը,  որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:


«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը հետեւյալն է`


«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման, լճում ու նրա ջրահավաք ավազանում տնտեսական եւ այլ գործունեության կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կասեցնել ձկների ձվադրման ընթացքում:  «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ստեղծված Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում կկասեցվի Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչընդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ազատ տեղաշարժին:


Սույն օրենքի նախագծի ընդունման պարագայում կվերականգնվի ջրի հոսքը եւ հնարավորություն կստեղծվի ձկների ազատ տեղաշարժի համար, ինչի արդյունքում տեղի կունենա ձկների բնականոն վերարտադրություն եւ ձկնպաշարների ավելացում»:

Նույն շարքից