Տնտեսություն 

Պորտուգալացիների ինքնատիպ բողոքը սոցիալական ծախսերի կրճատման դեմ

analitik.am

Նոյեմբերի 26-ի առավոտյան Լիսաբոնն արթնացել է հազարավոր մեքենաների ազդանշաններից: Այդպես Պորտուգալիայի մայրաքաղաքի բնակիչները հայտնել են իրենց բողոքը խորհրդարանի կողմից 2014թ. բյուջեն հաստատելու դեմ, որը սպասվում է այսօր երեկոյան:  Քաղաքի մուտքի մոտ՝ ճանապարհների երկայնքով, «Դժգոհության ազգային օր: Սեղմեք ազդանշանը և հայտնեք ձեր դժգոհությունը» մակագրություններով պաստառներ են հայտնվել:


Ըստ մասնակիցների՝ Պորտուգալիայի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը «խախտում է պորտուգալացիների մեծամասնության իրավունքները», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բյուջեի նախագիծը, որը, ինչպես սպասվում է, վերջնականապես ընդունելու է երկրի խորհրդարանը, նախատեսում է պետաշխատողների աշխատավարձերի, կրթության, առողջապահության և կենսաթոշակային ծախսերի կրճատում՝ 3,9 միլիարդ եվրոյի չափով: Այդ կապակցությամբ արհմիությունները քաղաքացիներին կոչ են արել դուրս գալ փողոցներ՝  իշխող դաշինքի և միջազգային վարկատուների «եռյակի» (ԵՄ, Եվրոպական կենտրոնական բանկ, ԱՄՀ) «հակաժողովրդական տնտեսական քաղաքականության» դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:

Նույն շարքից