Տնտեսություն 

Տաքսիստները զանգահարել են Հայաստանի տրանսպորտի նախարարին

analitik.am

Երևանի «Նոյան տապան» մամուլի ակումբում հավաքված տաքսիստները զանգահարել են երկրի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին: Վերջինիս հետ կապ է հաստատել «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը, ով նախարարին հաղորդել է, որ զանգահարում է հենց մամուլի ասուլիսից:


Դրան ի պատասխան նախարարն ասել է. «Երբ տաքսիստները ինձ որևէ հարցով դիմել են, նախարարությունը միշտ ընդունել է նրանց: Մեր դռները միշտ բաց են: Սպասում եմ Ձեզ այսօր ժամը երեքին»:


2 շաբաթ առաջ նախարարը հայտարարել էր, որ պատրաստ է գերատեսչությունում անցկացնել բաց դռների օր, որտեղ նախարարության ներկայացուցիչները կապատասխանեն տաքսիստներին հուզող բոլոր հարցերին: Տաքսիստները, որոնք հիմա հանդիպում են պահանջում, նշանակված օրը տրանսպորտի նախարարություն չեն ներկայացել:

Նույն շարքից