Սպորտ 

Ռունին հայտարարել է հավաքականից հեռանալու մասին

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է ԱՆգլիայի հավաքականում ելույթներն ավարտելու մասին:

«Միշտ հաճելի է եղել հանդես գալ հավաքականի մարզաշապիկով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր օգնեցին ինձ այս ընթացքում: Զգում եմ, որ հեռանալու ժամանակն է: Շատ բարդ էր այս որոշումը կայացնել»,-ասել է Ռունին:

31-ամյա անգլիացին հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թվականից: Նա մասնակցել է 119 հանդիպման, դարձել 53 գոլի հեղինակ:

 

Նույն շարքից