Սպորտ 

Դարի տրանսֆերը. Արդյո՞ք Մեսսին կտեղափոխվի Անգլիա

«Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ով որդու գործակալն է, հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիսթայնի հետ և քննարկել Լեոնելի տրանսֆերին վերաբերող հարցերը, այս մասին հայտնում է The Sun-ը: Պարբերականի տեղեկություններով, տարբերակներից մեկն այն է, որ Մեսսին կարող է Անգլիա տեղափոխվել 2018 թվականին՝ որպես ազատ գործակալ:

Նշենք, որ կատալոնական գրանդը մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ Մեսսիի հետ նոր պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, բայց փաստն այն է, որ արգենտինացին դեռ չի երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2018-ին:

 

 

Նույն շարքից