«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է Մխիթարյանի մասին՝ նշելով, որ վերջինս հիանալի է ֆուտբոլիստ է, սակայն երբեմն պետք է եսասեր լինի:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով մշտապես սպառնալիք է ստեղծում հակառակորդի համար: Սակայն Մխիթարյանը պետք է բարելավի իր գոլերի ցուցանիշը: Թվում է նա ավելի շատ սիրում է գոլային պահեր ստեղծել, քան՝ գոլեր հեղինակել: Երբեմն Հենրիխը պետք է եսասեր լինի և մրցաշրջանի ընթացքում 10-15 գոլ հեղինակ»,-ասել է սերբը: