Սպորտ 

Ազատ ոճայիններն սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Փարիզում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնեն երեք ըմբիշներ:

Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է: Գերծանր՝ 125 կգ  քաշային Լեւան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից եւ կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ:

Նույն շարքից