Սպորտ 

Եթե Մխիթարյանն ինձ փոխանցումներ չանի, չի խաղա. Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին՝ կարծիք հայտնելով, որ այs մրցաշրջանը լինելու է հենց Մխիթարյանինը:

«Կարծում եմ, որ այս մրցաշրջանը լինելու է Մխիթարյանինը: Նա ուղղակի շքեղ է սկսել այն: Մարդիկ հաճախ չեն հասկանում նրա իսկական արժեքը, քանի որ նա այնքան հայտնի չէ, որքան իր թիմակիցները: Հնարավոր է դրա պատճառն այն է, որ Հենրիխը ոչ մեծ երկրից է: Այս տարի նա ցույց է տալու իր որակները: Սակայն եթե ինձ փոխանցումներ չանի, չի խաղա»,-կատակել է շվեդը:

Նույն շարքից