Տնտեսություն 

Մաքսային միության հովանավորչությունը ձեռնտու է Հայաստանի տնտեսության համար. Ռուս փորձագետ

analitik.am

Մաքսայի միության հովանավորչությունը կօգնի վերականգնել Հայաստանի արդյունաբերությունը: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գլոբալացման ու սոցիալական շարժումների ռուսական ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:


Նրա խոսքով՝ ինտեգրացման մեջ ներգրավված հետխորդհրդային տնտեսությունները զարգացման հնարավորություններ են ստանում: Գլխավոր գործոնը մաքսային տուրքերն են: Որքան բարձր են դրանք շուկայի ընդլայնման ժամանակ, այնքան շատ են հնարավորությունները ներքին արտադրողների համար: «Իհարկե, քանի դեռ ՄՄ անդամ երկրները կենտրոնանա ՀՆԱ նորմերի վրա, նրանք չեն կարողանա ապահովել ՄՄ որակյալ զարգացում»,- նշել է Վ. Կոլտաշովը:


Այն հարցին, թե արդյոք ՄՄ-ն հետաքրքիր է Ռուսաստանի համար առաջին հերթին իր բարձր տուրքերով, օրինակ մսի կամ արտասահմանյան մեքենաների համար, Կոլտաշովը նշել է, որ տարբեր ապրանքների տեսանկյունից կարող են շահել տարբեր երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: «Իհարկե, Ռուսաստանը նույնպես շահեր կունենա: Համընդհանուր խնդիր է արտադրական ոլորտի վերականգնումն ու զարգացումը՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության, ինչը, միանշանակ, շահավետ է Հայաստանի համար»,- նշել է Կոլտաշովը:


Հենց այդ պատճառով էլ այսօր ՄՄ-ն հակադրվում է ԵՄ-ին, որ սա հովանավորչական բլոկ է, թեկուզ դեռ ոչ բավական արդյունավետ, հավելել է տնտեսագետը: Նշենք, որ միջին  կշռի ներկրման տուրքը Ռուսաստանում այժմ մոտ երեք անգամ բարձր է, քան ԵՄ-ում:


Այն հարցին, թե արդյոք հնարավոր է հայ եւ ուկրանացի վարձու աշխատողների հանդեպ վերաբերմունքի մեղմացում կամ մոլդավացիների ու վրացիների հանդեպ խստացում, փորձագետը նշել է, որ ԵՄ հետ ասոցացվաող երկրների քաղաքացիների համար Ռուսաստան մուտքն ու աշխատանքը հավանական են, թեեւ, իր կարծիքով, ճիշտ չէին լինի:

Նույն շարքից