Սպորտ 

Հայտնի է, թե ինչու Մեսսին չի երկարաձգում «Բարսելոնայի» հետ պայմանագիրը

Կատալոնական  «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսին հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը հարազատ ակումբի հետ՝ կապված այն անորոշ իրավիճակով, որը կա ակումբի ղեկավարության մասով: Այս մասին հայտնում է AS պարբերականը՝ հիշեցնելով այն մասին, որ կատալոնական գրանդի նախագահ Խոսեպ Մարի Բարտումեուն հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին:

Նշենք, որ 2015  թվականին «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար պայքարող Ագուստի Բենեդիտոն ստորագրահավաք է սկսել սեպտեմբերի 1-ին՝ նպատակ ունենալով անվստահություն հայտնել Բարտումեուին: Դա անելու համար անհրաժեշտ է 16 հազար ստորագրություն:

 

Նույն շարքից