Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 6-ին կայացել են 1/32 եզրափակչի առաջին պարտիաները: Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով միավորը է կիսել Չինաստանը ներկայացնող շախմատիստուհի Հոու Յիֆանի հետ:
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Սամուէլ Սեւյանը սպիտակներով ոչ-ոքի է արել չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ:
Այսօր կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները: