Տնտեսություն 

Ճապոնացիներն սկսել են բրնձի փոխարեն ավելի շատ հաց ուտել

analitik.am

Տոկիոն որոշել է հրաժարվել բրնձի արտադրման նկատմամբ պրոտեկցիոնիզմից՝ որպես ազգային կերակրի հիմք:

Ճապոնիայի կառավարությունը որոշել է թույլատրել ֆերմերներին ինքնուրույն որոշել՝ որքան բրինձ աճեցնել: Ընդ որում՝ նրանց կառաջարկվի ղեկավարվել պահանջարկ-առաջարկի կանխատեսումներով:

1970-ից երկրում գործել է համակարգ, որի համաձայն՝ իշխանությունները կոշտ քվոտաներ են սահմանել բրնձի արտադրության վրա ու բրինձը գյուղացիներից գնել են բարձր գներով:

Ճապոնիայում վերջին տասնամյակում ընկնում է բրնձի կիրառությունը, աճում հացի օգտագործումը:

«Մենք պետք է առաջ տանենք գյուղատնտեսության բարեփոխումները ընդհասնուր կառուցվածքային բարեփոխումների շրջանակում»,- հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն: 

Համապատասխան օրինագիծը ենթադրվում է խորհրդարան ուղարկել հաջորդ տարվա սկզբին, հայտնում է ITAR-TASS-ը:

Նույն շարքից