Սպորտ 

Աշխարհի գավաթ. Լեւոն Արոնյանն ու Հոու Յիֆանը պայքարը կշարունակեն թայ-բրեյքում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 7-ին անցկացվեցին 1/32 եզրափակչի երկրորդ պարտիաները:

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով կրկին միավորը կիսեց Հոու Յիֆանի (Չինաստան) հետ: Հաշիվը հավասար է՝ 1:1:

Մրցակարգի համաձայն հաղթողը կորոշվի վաղը՝ թայ-բրեյքում:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուէլ Սեւյանը եւս երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց չինացի Լի Չաոյի հետ: Այստեղ նույնպես ամեն ինչ կորոշվի այսօր:

Նույն շարքից