Տնտեսություն 

Ուկրաինան դեկտեմբերին կսկսի ՌԴ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները

analitik.am

Ուկրաինան մտադիր է դեկտեմբերին բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ: Այս մասին Կիևում լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

 

«Մեր հիմնական նպատակը Ռուսաստանի հետ նորմալ առևտրատնտեսական հարաբերությունները վերականգնելն է: Դեկտեմբերի սկզբին մենք կնստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու առևտրատնտեսական հարաբերությունների վերականգնման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզի հարցը»,- Նիկոլայ Ազարովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Նույն շարքից