Սպորտ 

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը՝ 1/8 եզրափակիչում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անցավ 1/8 եզրափակիչ:

Հայաստանցի շախմատիստը համառ պայքարում պարտության մատնեց Ռուսաստանը ներկայացնող Մաքսիմ Մատլակովին: Դիմակայության ելքը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ Արոնյանը հաղթեց 4.5:3.5 հաշվով:

1/8 եզրափակչում Լեւոն Արոնյանը կխաղա ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ:

Նույն շարքից