Տնտեսություն 

Մուտքը օդակայաններ խստացվում է

analitik.am

Օդանավակայանների վերահսկելի գոտիներ մուտքի կանոնները խստացվում են: Նախ մուտքի իրավունք տվող անձանց և տրանսպորտային միջոցների անցագրերը պետք է պատրաստվեն պլաստիկ քարտերից: Այդ պլաստիկ քարտերից պատրաստվող անցագրերը պետք է ունենան անցագրի տվյալների տեղեկատվությունը պարունակող էլեկտրոնային կրիչներ կամ մագնիսական դաշտ:

Եթե նախկինում կորած կամ վնասված թռիչքային անցագրերի փոխարեն տրամադրում էին դրա կրկնօրինակը, ապա նոր փոփոխությամբ պատճեն չի տրամադրվի: Այդ դեպքում պետք է պատրաստել նոր անցագիր: 

Այս և մի շարք այլ փոփոխություններ կքննարկեն կառավարության առաջիկա նիստին: Ըստ գործադիրի այդ փոփոխությունները թույլ կտան արդիականացնել մեր օդակայաններում անցագրերի հատկացման աշխատանքները, ստեծել բոլոր տեսակի անցագրերի տվյալների պաշտպանված բազա, որը օդանավակայանում կապահովի ավիացիոն անվտանգությունը և ներօբյեկտային վերահսկողությունը:

Նույն շարքից