Տնտեսություն 

Շրջանառության հարկը առևտրային կազմակերպությունների համար չի իջնի

analitik.am

Շրջանառության հարկը առևտրային կազմակերպությունների համար չի իջնի մինչև 2.5 տոկոս: Այս առաջարկությունը Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանինն է:

Ըստ պատգամավորի առաջարկած նախագծի առաջարկվում է նվազեցնել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը մինչև 2.5 տոկոս, իսկ այլ գործունեության տեսակներից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի ներկայումս սահմանված 5 տոկոս դրույքաչափը՝ 4 տոկոս: 

Պատճառն այն է, որ այդ ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների շահութաբերությունը ցածր է, իսկ հարկային բեռն ավելացել է, որի հետևանքով բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ կամ դադարեցրել են կամ պատրաստվում են դադարեցնել իրենց գործունեությունը:

Սակայն կառավարությունն առաջիկա նիստին հավանություն չի տա այս նախագծին: Ըստ գործադիրի փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների հարկային բեռի ուսումասիրությունը պետք է կատարվի ոչ միայն շրջանառության հարկի դրույքաչափերի տեսանկյունից, այլ նաև հարկային հաշվառմանն ու փաստաթղթավորմանը կրճատման տեսանկյունից, որն էլ կրճատում աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսների ծախսը: 

Ըստ կառավարության գործող օրենքով արդեն իսկ նախատեսված է առավել ցածր դրույքաչափ: 

Նույն շարքից