ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը 11 հորիզոնականով նահանջել է և հանգրվանել 83-րդ հորիզոնականում:
Ինչ վերաբերում է առաջատարին, ապա ցուցակը գլխավորում է Գերմանիայի հավաքականը:
Առաջատարին հաջորդում են Բրազիլիայի, Պորտուգալիայի, Արգենտինայի և Բելգիայի հավաքականները:
Տասնյակում հայտնվել են նաև Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Չիլին և Կոլումբիան: