Տնտեսություն 

Մեծ Բրիտանիայում վաճառվել է հսկայական դինոզավրի կմախքը

analitik.am

Մեծ Բրիտանիայում աճուրդով 400 հազար ֆունտով (650 հազար դոլար) վաճառվել է հսկայական դինոզավրի կմախքը, որը պատահաբար հայտնաբերվել էր  ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում, հաղորդում է «Ասոշիեյթիդ փրեսսը»: 


Էգ դինոզավրի 17 սմ երկարությամբ եւ 6 մ բարձրությամբ կմախքը հայտնաբերվել էր Վայոմինգի քարհանքերից մեկի մոտ: Դինոզավրի մնացորդները մշակվել էին Նիդեռլանդների լաբորատորիաներից մեկում, որից հետո դրանք ուղարկվել էին Մեծ Բրիտանիա` կցման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:


Աճուրդը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը` Անգլիայի հարավում գտնվող Արեւմտյան Սուսեքս կոմսության Summers Place Auctions աճուրդի տանը: Դինոզավրի կմախքը ձեռք  բերած  կազմակերպությունը ցանկացել է անհայտ մնալ:  Կմախքը նախատեսում են հրապարակային ցուցադրության ներկայացնել:

Նույն շարքից