Սպորտ 

Հերթական միջադեպը՝ Նեյմարի և Կավանիի մասնակցությամբ. ՊՍԺ-ում ամեն ինչ հարթ չէ

Ինչպես երևում է, ֆարնսիական ՊՍԺ-ում սկանդալ է հասունանում: Ֆրանսիայի առաջնության հերթական տուրի ժամանակ, երբ փարիզյան ակումբը տուգանայինի իրավունք է ստացել, թիմի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը գնդակը վերցրել է Էդինսոն Կավանիի ձեռքից և այն հանձնել Նեյմարին:

Դա տեղի է ունեցել «Լիոնի» դեմ խաղի ժամանակ: Համացանցում հայտնված տեսանյութից երևում է, որ Կավանի դժգոհ է: Նեյմարը ստեղծված հնավարությունից չի օգտվել:

Նշենք՝ սա առաջին դեպքը չէ, որ Կավանիի և Նեյմարի միջև միջադեպ է տեղի ունենում: Ավելի վաղ՝ Չեմպիոնների լիգայի «Սելթիկի» դեմ խաղում ուրուգվայցին իրացրել էր 11 մետրանոցը, չնայած Նեյմարի ցանկությանը:

Նույն շարքից