Տնտեսություն 

Կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը կքննարկվի ԱԺ-ում

analitik.am

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերն Ազգային ժողովի արտահերթ նիստ երկրորդ անգամ չեն հրավիրելու։ Նրանք հարցի քննարկման այլ տարբերակ են ընտրել։


Ըստ «Հժ»-ի՝ հաշվի առնելով, որ իշխող մեծամասնությունն այս անգամ էլ նույն հաջողությամբ կտապալի խնդրահարույց օրենքի քննարկումը և չի ներկայանա արտահերթ նիստին, սույն ուժերի ներկայացուցիչները մտադիր են հարցը հերթական քառօրյա մտցնել՝ օգտվելով Աժ կանոնակարգ օրենքի 52 հոդվածի 6-րդ կետով ընձեռված հնարավորությունից։ Ըստ այդմ՝ պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Աժ որոշման նախագիծը (հավանաբար՝ նախագիծը կլինի կենսաթոշակային նոր համակարգի մասին օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին) առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ: Այս պարագայում քվորումի խնդիր չի առաջանա, և հարցը կքննարկվի՝ ՀՀԿ-ն ուզի, թե չուզի»։

Նույն շարքից