Տնտեսություն 

Հայաստանն ամենամենաշնորհային երկիրը տարածաշրջանում

analitik.am

«168 Ժամ»-ը ԳՐՈՒՄ Է. «Հայաստանի տնտեսության մեջ մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տա­րածաշրջանի այլ երկրներում: Շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է, և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ Հայաս­տանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս:


Շուկաների 60 տո­կոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի: Եվրոպայի և Կենտրո­նական Ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից: Այս գնահատականները ներկայաց­ված են Համաշխարհային բանկի՝ «Հայաստանի Հանրապետություն. Կուտա­կում, մրցակցություն, միւսկցելիություն» նոր զեկույցում:


Զարմանալին այն է, որ նույն ՀԲ-ն տարբեր առիթներով գովեստի խոսքեր է շռայլում ՀՀ կառավարության հասցեին և պատրաստվում նորանոր, հարյուրավոր միլիոնների վարկեր տրամադրել:

Նույն շարքից