Տնտեսություն 

Իրանն ու ԱՄՆ-ն համատեղ առևտրի պալատ կստեղծեն

analitik.am

Իրանն ու ԱՄՆ-ն մեկ ամսվա ընթացքում պատրաստվում են համատեղ առևտրի պալատ ստեղծել, ինչի մասին հայտնում է Al Arabiya-ն՝ իրանցի պաշտոնյա Աբոլֆազլ Հեջազիին վկայակոչելով։

 

Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքարդյունաբերության ու գյուղատնտեսության պալատի անդամ Հեջազին Iran Daily-ի հետ զրույցում ասել է, որ բացի առևտրի պալատից, նախատեսվում է 2 երկրների միջև վերականգնել ուղիղ ավիաչվերթները, որոնք կիրականացվեն Քիշ կղզու և Նյու Յորքի միջև։

 

Հեջազիի խոսքով՝ ուղիղ չվերթները հնարավորություն կտան արտահանել իրանական արտադրության ապրանքներն ու ներկրել «հայ-թեք» սարքավորումներ։

 

1979թ. Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են։ Դրանք վերականգնելու հեռանկարն ի հայտ է եկել օրեր առաջ Ժնևում Իրանի և Արևմուտքի միջև կնքված պատմական համաձայնության արդյունքում։

Նույն շարքից