Սպորտ 

Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները չեն ընդգրկվի Մունդիալ-2018-ի նույն խմբում

analitik.am

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունում Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները չեն ընդգրկվի նույն խմբում:


«Եկեք սպասենք որակավորման փուլի արդյունքներին, հետո միայն մտածենք մնացածի մասին: ՖԻՖԱ-ն այդ տեսակ խնդիրները լուծում է համարժեքորեն,-  նշել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: Այս ամենին ի հավելում` ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը կատակով ասել է, որ հավաքականները չեն ընդգրկվի նույն խմբում:

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը, որպես կազմակերպիչ երկիր, չի մասնակցի որակավորման փուլին: Նախնական տվյալներով` 2018 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա Ռուսաստանի 11 քաղաքներում` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կազան, Նիժնի Նովգորոդ, Սարանսկ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Սամարա, Սոչի, Դոնի Ռոստով:   

Նույն շարքից