Սպորտ 

ՄԱԿ-ի պատմական հայտարարությունը օլիմպիական շարժման մասին

analitik.am

Նյու Յորքում օրերս կայացած ՄԱԿ-ի  69 րդ նստաշրջանում սպորտի մասին առաջին անգամ պատմական հայտարարություն է  արվել` օլիմպիական շարժումը և սպորտը ինքնավար կառույց պետք է հանդիսանան:


ՄՕԿ-ի  նախագահ Թոմաս Բախն  այս առթիվ նամակ է ուղարկել բոլոր 205 ազգային օլիմպիական կոմիտեների նախագահներին, որում կոչ է արված իրենց երկրներում ամրապնդել սպորտի ինքնավարությունը և իշխանությունների հետ հարաբերություններում պաշտպանել այդ սկզբունքը:

 

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

 

 Այդ որոշմամբ սպորտը մի մեխանիզմ է, ոըը նպաստում է մարդու դաստիարակության, առողջության ամրապնդման և միջազգային համերաշխության գործին: Նման պարագայում չափազանց մեծ է միջազգային և ազգային օլիմպիական կոմիտեների դերը: Խոշոր, պաշտոնական մրցաշարերը պետք է անցկացվեն խաղաղաղության, համագործակցության, բարեկամության, հանդուրժողականության նշանաբանով: Այդ կերպ է հնարավոր աշխարհի բոլոր երկրների մարզական պատվիրակությունների մասնակցությունը պատասխանատու մրցումներին: Իսկ ահա ցանկացած բոյկոտը չի համապատասխանում ՄԱԿ-ի հայտարարությանը և սպորտի արժեքներին:

Նույն շարքից