Սպորտ 

«Դու օրինակելի ես բոլորի, այդ թվում և ինձ համար». Նադալը` Ռոնալդուին

analitik.am

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շնորհավորել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին` մարզական կարիերայի 3-րդ «Ոսկե գնդակ»-ը նվաճելու կապակցությամբ:


«Շնորհավորում եմ քեզ հրաշալի կարիերա ունենալու համար: Դու օրինակելի ես բոլորի, այդ թվում և ինձ համար, ինչի համար շնորհակալ եմ քեզ»,- ասել է Նադալը:


Սա «Ռեալ»-ի ֆուտբոլիստների 8-րդ «Ոսկե գնդակ»-ն էր: Այս ցուցանիշով թիմը հավասարվել է «Յուվենտուս»-ին ու «Միլան»-ին և զիջում է միայն «Բարսելոնա»-ին (10 տիտղոս):


«Ռեալ»-ի ֆուտբոլւստներից նման պատվի արժանացել են Ալֆրեդո դի Ստեֆանոն (1957, 1959թթ), Ռոյմոն Կոպան (1958թ.), Լուիշ Ֆիգուն (2000թ.), Ռոնալդոն (2002թ.), Ֆաբիո Կանավարոն (2006թ.), Քրիշտիանու Ռոնալդուն (2013, 2014թթ):


Հավելենք, որ Ռոնալդուն իր առաջին «Ոսկե գնդակ»-ը նվաճել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում` 2008թ.:

Նույն շարքից