Սպորտ 

Համահայկական խաղեր. Մասնակիցների քանակով ռեկորդը կարող է թարմացվել

analitik.am

Համահայական խաղերի համաշխարհային կոմիտեն շարունակում է այս տարվա օգոստոսի 2-ից 13-ը Երեւանում կայանալիք Համահայկական 6-րդ խաղերի նախապատրաստությանն ուղղված աշխատանքները:

Խաղերի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը armsport.am-ին հայտնեց, որ ներկայումս եւս ստացվում են մասնակիցների նախնական հայտերը, իսկ մասնակիցների վերջնական թիվը ապրիլին պարզ կլինի: 

«Ներկայումս հստակեցվում են աշխատանքները մարզական ֆեդերացիաների, համայնքների եւ քաղաքների հետ, իսկ մասնակիցների քանակի վերաբերյալ խոսելու համար դեռ շուտ է»,-նշեց Բագրատ Բուռնազյանը:

Համահայկական 6-րդ խաղերին ասպարեզ են դուրս գալու միանգամից 17 մարզաձեւերի ներկայացուցիչներ, մինչդեռ նախորդ խաղերում հայ մարզիկները պայքարում էին 10 մարզաձեւերում:

Մարզաձեւերի քանակի կտրուկ աճը թույլ է տալիս ենթադրել, որ 2016 թ. խաղերում մասնակիցների քանակի ռեկորդ կգրանցվի: Բացի այդ, առաջին անգամ մասնակիցների կեցության բոլոր ծախսերը հոգալու է  Համահայական խաղերի համաշխարհային կոմիտեն, ինչը զգալիորեն թեթեւացնում է մասնակիցների ֆինանսական ծախսերը:

Մասնակիցների ռեկորդային ցուցանիշ համահայկական խաղերում գրանցվել էր 2011 թ.-ին, երբ 5-րդ խաղերին մասնակցեցին 3244 մարզիկներ:

Նույն շարքից