Սպորտ 

ՖԻՖԱ-ի երեք խոշոր հովանավորները հրաժարվել են հետագա համագործակցությունից

analitik.am

Երեք խոշոր հովանավորներ հրաժարվել են ՖԻՖԱ-ի հետ համագործակցությունից` Յոզեֆ Բլատերի վարած քաղաքականության պատճառով:


«Կաստրոլ» (Castrol), «Կոնտինենտալ» (Continental),«Ջոնսոն և Ջոնսոն» (Johnson & Johnson) ընկերությունները հաստատել են, որ «խզել են» պայմանագիրը «Բլատերյան մենիշխանության հետ»: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի հետ հետագա համագործակցության պայմանագրի խզման մասին հայտարարել էին «Սոնի» և «Էմիրություններ» ընկերությունները:

 

Անգլիական The Telegraph պարբերականը գրում է, որ այս հինգ կազմակերպությունները նախորդ 4 տարում ՖԻՖԱ-ին տվել են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի օգուտ:

 

Բլատերը 1975 թվականից սկսած աշխատել է ՖԻՖԱ-ում` սկզբից որպես Տեխնիկական գծով նախագահ (1975-1981 թթ.), ապա գլխավոր քարտուղար (1981-1998 թթ.) և ՖԻՖԱ-ի նախագահ՝ 1998-ից։ 2002 և 2007 թվականներին վերընտրվել է այդ պաշտոնում: Չնայած վերջին ընտրությունների ժամանակ նա անցել է առանց դեմ քվեների, սակայն նրան կողմ են քվեարկել ՖԻՖԱ-ի 207 անդամներից ընդամենը 66-ը ։ 2009 թվականի դեկտեմբերին նա դարձյալ վերընտրվել է այդ պաշտոնում։

 

Նույն շարքից