Սպորտ 

Գաբրիել Ղազարյանը` Բաքվի Եվրոպական խաղերին մասնակցելու մասին

analitik.am

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի կարծիքով` Հայաստանը պետք է մասնակցի Բավքում կայանալիք Եվրոպական խաղերին: «Շատ մեծ փորձություն ունենք այս տարի. սպասվում են Բաքվի Եվրոպական խաղերը: Այս տարին շատ ծանր տարի է ամբողջ սպորտաշխարհի և, մասնավորապես, ըմբշամարտի համար»,-ըմբշամարտի առաջնության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

 

Անդրադառնալով առաջին եվրոպական խաղերին` նախարարը շեշտեց. «Նախապատրաստական աշխատանքներ տարվում են, բայց այդ մասին պաշտոնական կհայտարարվի ավելի ուշ` անկախ նրանից կգնան, թե` ոչ: Իմ անձնական կարծիքն այն է, որ, այո, պետք է մասնակցել Եվրոպական խաղերին: Սպորտը քաղաքականություն չի սիրում: Բաքվի կողմն էլ, Միջազգային Օլիմպիական կոմիտեն, Եվրոպական Օլիմպիական կոմիտեն էլ խոստացել են ապահովել անվտանգությունը»:

Նույն շարքից