Տնտեսություն 

Հայաստանը տնտեսել է բյուջետային միջոցները ռուսական վարկի արտահերթ մարման հաշվին

analitik.am

Հայաստանը տնտեսել է բյուջետային միջոցները՝ 2009թ ռուսական վարկի վաղաժամ մարման հաշվին: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով 2014թ պետբյուջեի լրացուցիչ նախագիծը: Վարկի վաղաժամ մարման պատճառով՝ 18,5  մլն դոլարի չափով տոկոսային վճարներ չեն իրականացվելու: Բացի այդ, արտարժութաային պարտատոմսերի հաջող տեղադրման շնորիվ՝ լրացուցիչ 28,2 մլն դոլարի ներգրավման կարիք չի լինի: Մոտ 900 մլն դրամով կնվազեցվի կրթական ծրագրերի վրա ծախսել նախատեսվող գումարի չափը:


Այդ և այլ ծախսային հոդվածներով տնտեսման շնորհիվ կավելացվեն կապիտալ ծախսերը: Այլ ծախսերի թվում, 96 մլն-ով կավելանա օմբուդսմենի գրասնեյակին հատկացվող գումարը: Բյուջետային միջոցների ազատ մնացորդը տարեսկզբին կկազմի 2,1 մլրդ դոլար:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից 2009-ի մայիսին տրամադրված ստաբիլիզացիոն վարկի չափը կազմել է 500 մլն դոլար: Գումարն ուղղվել է բանկային սեկտորին ու Հայաստանի տնտեսության այլ ճյուղերին աջակցելուն:

Նույն շարքից