Սպորտ 

Ծանրամարտի ԵԱ. Գեւորգ Ղահրամանյանը երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին

Պրիշտինայում (Կոսովո) ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում կրտսեր տարիքային խմբում (մինչեւ 15 տարեկաններ) Գեւորգ Ղահրամանյանը չեմպիոնական երկրորդ մեդալը բերեց Հայաստանի հավաքականին:

Պոկում վարժությունում, ճիշտ է, հայաստանցի ծանրորդն արժանացավ փոքր արծաթի, սակայն հրումում անվիճելի հաղթանակ տարավ՝ արդեն երկրորդ մոտեցումով (133 կգ) ապահովելով չեմպիոնական ոսկե մեդալը նաեւ երկամարտում (238 կգ):

Նույն շարքից