Սպորտ 

Լևոն Արոնյանի գրոհները արդյունք չտվեցին

analitik.am

Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ երկրորդ ոչ-ոքին արեց Ցյուրիխում ընթացող միջազգային մրցաշարում:


 Երրորդ տուրի պարտիայում մեր գրոսմայստերը սպիտակ խաղաքարերով մրցեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ:


Արդյունքում, 5,5 ժամ պայքարից հետո կողմերը 61-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին:


 Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ այժմ բաժանում է 4-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 6 հնարավորից ունի 5 միավոր:


 Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կմրցի իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը նույնպես երկու միավոր է վաստակել:

Նույն շարքից