Սպորտ 

Փոլ Սմիթն Արթուր Աբրահամի հետ մենամարտից հետո իր հետևություններն է հայտնել

analitik.am

 «Զգում եմ, որ աշխարհի չեմպիոնի դեմ բավականին երկար դիմացա: Կարծում էի, թե կկարողանամ ճնշում գործադրել նրա վրա: Սկզբում դա հաջողվում էր: Սակայն հինգ-վեցերորդ ռաունդում նա իրանիս ուժեղ հարվածներ սկսեց հասցնել: Այդպիսի հարվածները քեզանից շատ բան են տանում»,- այս մասին ասել է բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը՝ երկրորդ միջին քաշային կարգում WBO չեմպիոնի տիտղոսի համար ռեվանշ մենամարտում Արթուր Աբրահամին բացահայտ պարտվելուց հետո:


Ըստ նրա՝ այս քաշային կարգում Արթուր Աբրահամը զիջում է միայն WBA չեմպիոն Կարլ Ֆրոչին:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին  Բեռլինի «O2 World» մազապալատաում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի ռեւանշ-մենամարտը: 

12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ միավորների բացարձակ առավելությամբ (116:112, 117:111,117:111) Արթուր Աբրահամը հաղթեց` պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:


Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը դարձյալ 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել էր Սմիթին:

Նույն շարքից