Սպորտ 

Հայ ալպինիստները Իրանում մասնակցեցին միջազգային լեռնային վերելքի

analitik.am

Հայ ալպինիստները Իրանում մասնակցել են լեռնային վերելքին Հեզար լեռ (4501 մ)` նվիրված իսլամական հեղափոխության օրվան, հաղորդում է Հայաստանի Լեռնային տուրիզմի և ալպինիզմի հայկական ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


Հայ ալպինիստներ Նարինե Չագարյանը, Սոնա Հարությունյանը, Դավիթ Պետրոսյանը, Լուսինե Ամիրխանյանը և Տիգրան Շահբազյանը մասնակցեցին միջոցառումներին`  Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով։


Իրան այցի ընթացքում հայ ալպինիստները հանդիպեցին Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի, ծանոթացան ուժեղագույն իրանցի լեռնագնացների հետ:


«Միջոցառման ընթացքում հայ ալպինիստները մասնակցեցին երկօրյա սառցամագլցման պարապմունքների` կազմակերպված UIAA-ի մասնագետների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։


Լեռնային վերելքների և պարապմունքների արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները համապատասխան հավաստագրեր ստացան։

Նույն շարքից