Սպորտ 

Կայացել են Հայաստանի վոլեյբոլի պատանիների առաջնության եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները

analitik.am

Մեկնարկել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնությունը: Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզադահլիճում կայացան 2015 թվականի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնության առաջին խաղային օրվա հանդիպումները: 



Աղջիկների պայքարում Ավանի թիմը 0:3 հաշվով զիջեց ԽՄՕՄՄ­-ին: Մյուս խաղում Սիսիանը ներկայացնողները պարտվեցին Ստեփանակերտի թիմին 2:3 հաշվով: Պատանիների պայքարում Վանաձոր­Աջափնյակ հանդիպումն ավարտվեց 2:3 հօգուտ Աջափնյակի ներկայացուցիչների, իսկ Արաբկիր­Գորիս խաղումբացարձակ առավելություն ունեին արաբկիրցիները (3:0): 

 

 

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է վոլեյբոլի ֆեդերացիան: Եզրափակիչ խաղերի փուլ են անցել պատանիների և աղջիկների չորսական թիմեր. աղջիկների` Ստեփանակերտ, Սիսիան, Ավան, ԽՄՕՄՄ և պատանիների` Արաբկիր, Աջափնյակ, Վանաձոր, Գորիս թիմերը:

Նույն շարքից