Սպորտ 

Հայտնի են սամբոյի մեծահասակների Հայաստանի առաջնության հաղթողները

analitik.am

2015 թվականի մարտի 21-ից 22-ը Ստեփանակերտում (ԼՂՀ) անցկացվել է սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել են 114 մարզիկ՝ Երևանից, Արցախից, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերից:



Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով, դրամական պարգևներով:



Մարզական սամբո մրցաձևում ըստ քաշային կարգի հաղթողներ են դարձել՝



Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Գոռ Մայիլյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Անդրանիկ Նաղդալյան (74 կգ), Աշոտ Դանիելյան (82 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Էդուարդ Հակոբյան (100 կգ), Հակոբ Առաքելյան (+100 կգ)



Մարտական սամբո մրցաձևում ըստ քաշային կարգի հաղթողներ են դարձել՝



Վահե Օթարյան (52 կգ), Էռնեստ Հայրապետյան (57 կգ), Վահան Նիկոլայան (62 կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Վիկտոր Լավրենով (74 կգ), Մավրիկ Նասիբյան (82 կգ), Սահակ Պետրոսյան (100 կգ), Գոռ Մարգարյան (+100 կգ):




Նույն շարքից