Սպորտ 

«Կովկասի գավաթ-2015»–ում հայ կարատեիստները մեդալներ են վաստակել

analitik.am

Ռուսաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից 2015 թ-ի մարտի 26-30-ը Սոչի քաղաքում անցկացված «Կովկասի գավաթ-2015» համառուսաստանյան առաջնությանը, որին մասնակցում էին մոտ 700 մարզիկներ, Հայաստանի կարատեի ազգային ասոցիացիայի մարզիկները վաստակեցին 2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ, տեղեկացնում է Հայաստանի կարատեի ազգային Ասոցիացիան:



Մեծահասակներից արծաթե մեդալի արժանացավ Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդգար Մինասյանը (-60 կգ քաշային կարգ), բրոնզե մեդալի՝ Վիգեն Օհանյանը (-67 կգ քաշային կարգ):

 

 

Թիմային պայքարում մեծահասակները գրավեցին 3-րդ հորիզոնականը (Սերյոժա Մակարյան, Վիգեն Օհանյան, Էդգար Մինասյան):



16-17 տարեկան երիտասարդների պայքարում ոսկե մեդալի արժանացավ Նարեկ Կարապետյանը(-61 կգ քաշային կարգ):

 

 

14-15 տարեկան տղաների պայքարում(-70 կգ քաշային կարգ)ոսկե մեդալի արժանացավ Դավիթ Մակյանը: 14-15 տարեկան աղջիկների մինչև 54կգ քաշային կարգում՝ Անիտա Մակյանը գրավեց 3-րդ տեղը:



 

 

Նույն շարքից