Սպորտ 

Հայաստանի հիմնի ժամանակ կքանստած ադրբեջանցի մարզիկը կզրկվի մեդալից ու կորակազրկվի

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը Հայաստանի հիմնի ժամանակ կքանստելու համար զրկվելու է մեդալից: Այս մասին տեղեկացնում է Report պարբերականը՝ հղում կատարելով Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովին:



Բացի այդ, սամբիստը որակազրկվելու է 2 տարով:



«Այս մասին ինձ ասել է սամբոյի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեևը: Մոտ ժամանակներս այդ հարցով վերջնական որոշում կկայացվի»,- հայտարարել է Մամեդովը:



Հիշեցնենք, որ Աբասովը Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ կքանստել էր Հայաստանի հիմնի ժամանակ:



90 կգ քաշային կարգում աշխարհի գավաթակիր էր դարձել Աշոտ Դանիելյանը, իսկ Աբասովը բրոնզե մեդալ էր նվաճել ու պատվանդանի 3-րդ աստիճանին էր:

Նույն շարքից