Սպորտ 

Մեսսին սուր ցավեր է զգում և չի կարողանում նույնիսկ խաղակոշիկ հագնել. Մարտինո

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն ներողություն է խնդրել երկրպագուներից, ովքեր մարզադաշտ են եկել ազգային թիմի` Էկվադորի հավաքականի դեմ ընկերական հանդիպումը դիտելու համար:



Մարտինոն, մասնավորապես, ներողություն է խնդրել Լիոնել Մեսսիի բացակայության համար: «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը չի մասնակցել խաղին` ոտքի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:



«Մինչև վերջ սպասում էինք Մեսսիին, բայց նա համապատասխան վիճակում չէր: Նա սուր ցավեր է զգում և չի կարողանում նույնիսկ խաղակոշիկ հագնել: Ես ներողութուն եմ խնդրում երկրպագուներից»,- ասել է Մարտինոն:

Նույն շարքից