Երեկ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Բելառուսի U17 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը:
15-րդ րոպեին Գլեբ Բուրակովը բացել է հանդիպման հաշիվը՝ 1:0: 28-րդ րոպեին Վալենտին Սերխունը հավասարեցրել է հաշիվը՝ ուղարկելով գնդակը սեփական դարպասը: 58-րդ րոպեին Միրոսլավ Խլեբոսոլովը կրկին առաջ մղեց հյուրերին:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց Բելառուսի հավաքականի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Նշենք, որ այս թիմերի առաջին խաղում՝ ապրիլի 3-ին, գրանցվել էր նույն հաշիվը, պարզապես՝ մեր հավաքականի հաղթանակով: