Սպորտ 

Հայաստանի բասկետբոլիստուհիների հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ

 Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում են «Հայրենակիցներ» անվանումը կրող պատանեկան մարզական 1-ին խաղերը, որոնց ծրագրով 3x3 բասկետբոլի մրցաշարին մասնակցում է աղջիկների Հայաստանի հավաքականը՝ Արեգ Վաթյանի գլխավորությամբ:

 

Հայ բասկետբոլիստուհիները իրենց ենթախմբում գրավել են 2-րդ տեղը, նվաճել են կիսաեզրափակչի ուղեգիր՝ զիջելով միայն Բաշկիրիայի թիմին: Կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Սոչիի թիմի հետ, այս մասին հաղորդում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Նույն շարքից