Տնտեսություն 

Արտոնություն է տրամադրվել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումային ծրագրին

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում «Նյուպլաստ» ՓԲԸ-ին թույլատրվել է օգտվել տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 3 մլրդ ՀՀ դրամի ներդրում, 1,1 մլրդ ՀՀ դրամի էլ նախատեսվում է։ Ընկերությունը նախատեսվում է ստեղծել 25 նոր աշխատատեղ՝ 200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի 2 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ-ում։

Նույն շարքից