Իտալական «Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին թաիլանդցի ներդրողին կվաճառի ակումբի բաժնետոմսերի 70 տոկոսը՝ 770 մլն եվրոյով: Այդ մասին հաղորդում է «Football Italia»-ն:
Սպասվում է, որ սկզբից կկայանա 30 տոկոսի վաճառքը, իսկ հետագայում մնացած 40 տոկոսը: Մնացած բաժինը Բերլուսկոնին մտադիր է թողնել իրեն, ինչպես նաև ստանալ «ռոսոներիների» պատվավոր նախագահի կոչումը: