Ծաղկաձորում շարունակվող շախմատի աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 0,5։3,5 հաշվով պարտվեց Չինաստանի թիմին։
Վերջինը պարտիան ավարտեցին երրորդ համարները։ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 63-րդ քայլում պարտվեց Բու Սիանջիին։
Առաջինը պարտիան ոչ ոքի էր ավարտել Լեւոն Արոնյանը։ Այնուհետեւ պարտություն էին կրել Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը։
Հայաստանի հավաքականն առաջին չորս տուրերում 8 հնարավորից վաստակել է 2 թիմային միավոր։ Նույնքան միավոր ունեն նաեւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը։ Ընթացիկ առաջատարը Կուբան է, որը վաստակել է 7 միավոր։ Կուբացիներին կարող է հասնել Իսրայելը, եթե պարտության մատնի Ուկրաինային։ Չինաստանը 6 միավորով երկրորդ տեղում է։