Երևան է ժամանել խառը մենամարտերի (MMA) բացարձակ չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաեւ ձյուդոյի աշխարհի փոխչեմպիոն Ռոնդա Ռոուզին:
Անվանի մարզուհուն դիմավորել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար` գրելով է հետևալը. «Բարի գալուստ Երևան, Ռոնդա Ռոուզի»:
Նշենք, որ Ռոուզին վաղը` ապրիլի 23-ին, ժամը 13:00-ին «Դինամո» մարզահամալիրում ցուցադրական մարզում կանցկացնի բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ: