Սպորտ 

Արթուր Աբրահամ. Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. sport.news.am

analitik.am

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ֆեյսբուքյան գրառումով հիշեցրել է, որ Փոլ Սմիթի նկատմամբ փետրվարի 21-ին տարած հաղթանակը նվիրված է

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Այդ մասին նա Բեռլինում կայացած հաղթական մենամարտից հետո ռինգում ասել էր NEWS.am Sport-ի թղթակից Լուսինե Շահբազյանի հետ ճեպազրույցում։

«Ինձ համար այս հաղթանակը շատ կարեւոր է: Այն նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, որպեսզի ամբողջ աշխարհը լսի, ճանաչի, իմանա, որ հայերին կոտորել են, սպանել ու չարչարել են մեր երեխաներին, քույրերին ու եղբայրներին: Աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշել էր Արթուր Աբրահամը:

Նույն շարքից