Սպորտ 

Հայաստանի պատանի բռնցքամարտիկներին Զագրեբում լուրջ փորջություն է սպասում

analitik.am

Հոկտեմբերի 17-26-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը կհյուրընկալի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին: Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնի  ինը մարզիկ: Այդ մասին մեր թղթակցին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը: Նա նշեց, որ թիմի կազմում կան նախկինում պատանեկան միջազգային մրցաշարրեում տիտղոսներ նվաճած բռնցքամարտիկներ, որոնք ի վիճակի են մեդալների համար պայքարել:

Հավաքականը լրջորեն է նախպատրաստվել, ուսումնամարզական հավաք է անցկացրել նախ Ծաղկաձորում, ապա ՝ Երևանում:

Մարզչական խորհուրդը որոշել է այս անգամ հանգստանալու հնարավորություն տալ երիտասարդների աշխարհի առաջնության և պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանին: Նա ընթացիկ մրցաշրւանում արդեն միջազգային 18 մրցամարտ է անցկացրել: Իսկ ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, Դավիթ Ասատրյանը (52 կգ),  Սպարտակ Թամարյանը(56 կգ), Ժորա Համազարյանը (60 կգ), Արարատ Գյուլբանգյանը (64 կգ), Տիգրան Մելքոնյանը (69 կգ), Արմեն Մինասյանը (75 կգ), Սերյոժա Հակոբյանը (91 կգ) և գերծանր քաշային Գնել Մուրադյանը:

Նույն շարքից