Սպորտ 

Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությունում

analitik.am

Խորվաթայի մայրաքաղաք Զագրեբը հյուրընկալել է բռնցքամարտի Եվոպայի երիտասարդական առաջնության մասնակիցներին: 41 երկրի 233 բռմցքամարտիկ է ռինգ դուրս եկել: Հայաստանից հայտավորվել է 9 բռնցքաամարտիկ:

Միայն 81 կգ քաշային կարգում մասանակից չունենք: Ավեիլ շատ` 10-ական բռնցքամարտիկով են  առաջնությանը ներկայացել Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Հունգարիայի հավաքականները:

Մեր բռնցքամարտիկներից  առաջինը ռինգ դուս եկավ 60 կգ քաշային Ժորա Համազարյանը  և 1/16-րդ եզրափակչում 0:3  պարտվեց մոլդովացի Միխայիլ Ցվասյուսին: Ապա 56 կգ քաշային Սպարտակ Թամարյանը 1/16-րդ եզրափակչում հաղթեց Բելգիայի պատվիրակ Լուկա Աստորինոյին: 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանին ևս հաջողությունն ուղեկից էր: Նա 1/6-րդ եզրափակչում առավելության հասավ Ֆինլանդիայի հավաքականի անդամ Մուհամադ Աբդիլրասունի նկատմամբ:  

Նույն շարքից